SXD Առաջադրանքի Գնահատման Հարցաշարի կիրառումը Adobe Photoshop դասընթացի համար
Adobe Photoshop-ի դասընթացի ընթացքում կատարվել են ուսանողի փորձառության հետազոտություն հիմնվելով SXD Առաջադրանքի Գնահատման Հարցաշարի արդյունքների վրա։ Հարցումը իրականացվել է դասընթացի մեկնարկային և ավարտական փուլերում։
Նկ 1-ում ներկայացվաց են մեկնարկային փուլում կատարված հարցման արդյունքերը, որոնք ներկայացնում են  ուսանողների կարողություների հարաբերական արժեքները ըստ  է Բլումի տաքսոնոմիայի սահմանումների։ Դրանք են՝ հիշելը, հասկանալը, կիրառելը, վերլուծելը, գնահատելը և ստեղծելը։ Այստեղ ուսանողը հնարավորություն ուներ իրականացնել ինքնագնահատում նշելով բավ, լավ կամ գերազանց պատասխաներից որևէ մեկը։
Նկ 1-ի առաջին դիագրամայում ներկայացված են բոլոր ուսանողների ինքնագնահատման արդյունքները։ Այստեղ ուսանողը կատարում է իր գիտելիքների մակարդակի ինքնագնահատում դասելով իրեն որպես սկնակ, միջնակ կամ հմուտ օգտատեր, համապատասխան Բլումի տաքսոնոմիայի  մակարդակների ընդլայնված սահմանումների, որոնք նկարագրում են համապատասխան մակարդակ։ Արդյունքերը ներկայացված են տոկոսային հարաբերակցությամբ ըստ ուսանողների ըդհանուր քանակի։

Նկ 1․ Դասընթացի մեկնարկային փուլում կատարված հարցման արդյունքերը

Դասընթացի ավարտական փուլում իրականացված հարցման արդյունքները ներկայացված են Նկ․2 ում, որոնց վերլուծումը թույլ է տալիս եզրակացնել, որ;
- հմուտ հմտություններով ուսանողների քանակը ավելացել է 4,2%-ով
- միջնակ հմտություններով ուսանողների քանակը ավելացել է 23,3%-ով
- սկսնակ հմտություններով ուսանողների քանակը պակասել է 27%-ով

Նկ 2․  Դասընթացի ավարտական փուլում կատարված հարցման արդյունքերը

Ստացված արդյունքները համընկնում են SX դիզայնի այն հիմնական դրույթի հետ, որ ուսուցման մեկնարկային փուլում բոլոր ուսանողները գտնվում են սկսնակների տիրույթում և նրանց կարողությունների ու հմտությունների դինամիկան ուսուցման ընթացքում նույնպես նկարա­գրվում է զանգակատիպ կորի տեսքով, որը արտահայտում է ուսանողի կողմից դասընթացին կամ առաջադրանքներին ներկայացվող պահանջները կախված նրանց փորձառությունից։
Ուսանողների կարողությունների արդյունքերի վերծուման ընթացքում առկա է բավարար ունակություների փոխակերպումը լավ կարողություների և գերազանց կարողություների արժեքների աճի դինամիկա։
SXD հարցաշարի առաջին բաժնում ընգրկված են առաջադրանքի օգտագործելիություն (usability) վարկանիշի որոշումը։ Այն իր մեջ ներառում է օգտագործելիության չորս հիմնական հասկացություններ՝ 
- Գրավչություն - Աաջադրանքի ընդհանուր տպավորությունը։ Ուսանողը սիրում է կամ չի սիրում այն
 - Հասկանալիություն - Հեշտ է արդյո՞ք հասկանալ առաջադրանքը և ինչպես այն լուծել
 - Խթանում - Արդյո՞ք հետաքրքիր և զվարճալի է լուծել աաջադրանքը։
 - Նորարարություն - Արդյո՞ք կրեատիվ է առաջադրանքը և բավարարում է շահառուի պահանջներին։
Սա հնարավոր է դարձնում գնահատել առաջադրանքի նկատմամբ ուսանողի փորձի համապարփակ տպավորությունը, որը արտահայտում է նրա իմացության և էմոցիանալ վերաբերմունքը տվյալ առաջադրանքին։ Ուսանողի այս վերաբերմունքը տվյալ առաջարկված առաջադրանքին կարող է հիմնավորել նրա գիտելիքների և հմտությունների մակարդակը։
Հետևաբար կարելի է տվյալ առաջադրանքի առանձին բաղադրիչի վարկանիշային չափանիշը արտահայտել նրա թվային գնահատմամբ։
Օրինակ մեր կողմից առաջարկված  «Լուսավորում» առաջադրանքի կրեատիվության վարկանիշի միջին արժեքը էւ ուսանողների համար կազմում 5.06 միավոր ըստ 7-ական բալային համակարգի։
Ընդհանրացնելով տվյալ առաջադրանքի մեջ ներառված բոլոր 20 առանձին  բաղադրիչներից ստացված արժեքների ընդհանուր միջինը կարելի է գտնել տվյալ առաջադրանքի ընդհանուր վարկանիշային միավորը։ Մեր դեպքում այն կազմում է 5,45 ըստ և-7-ական բալային համակարգի։ Սա խոսում է տվյալ առաջադրանքի օգտագործելիության և դասընթացում ընդգրկելու անհրաժեշտության մասին։
Այսպիսով, SXD Առաջադրանքի Գնահատման Հարցաշարի կիրառման արդյունքները կարելի է օգտագործել ընդհանուր դասընթացի և նրա առաջադրանքների արդյունավետության որոշման համար և ներառել այն տվյալ դասընթացի նախագծման գործընթացում։