SXD Առաջադրանքի Գնահատման Հարցաշար
SXD առաջադրանքի գնահատման համար ներկայացված հարցաշարը իր մեր ներառում է UEQ Թիմի կողմից առաջարկված Օգտատերի Փորձառության Հարցաշարի մոդելը, որը մեր կողմից մշակվել և համապատասխանացվել է տվյալ առաջադրանքի նկատմամբ ուսանողի փորձի համապարփակ տպավորությունը գնահատելու հպատակով և արտահայտվում է օգտագործելիության (usability) դասական հասկացողությունները՝ գրավչություն, հասկանալիություն, խթանում և նորարարություն, որոնք արտահայտում են նրա իմացության և էմոցիանալ վերաբերմունքը տվյալ առաջադրանքին Ուսանողի այս վերաբերմունքը տվյալ առաջարկված առաջադրանքին կարող է հիմնավորել նրա գիտելիքների և հմտությունների մակարդակը։ Համադրելով ստացվող տվյալները Բլումի տաքսոնոմիայի վեց սահմանումների հետ որոնք են՝ հիշելը, հասկանալը, կիրառելը վերլուծելը, գնահատելը և ստեղծելը հնարավորություն է տալիս ստանալ ուսանողի մենտալ ունակությունների ավելի ամբողջական պատկերը  առաջարկվող առաջադրանքի նկատմամբ։ Բացի այդ տվյալ հարցաթերթը հնարավորությունն է տալիս ուսանողին կատարել տվյալ առարկայի մասին իր իմացության ինքնագնահատում։  
Հարցաթերթը բաղկացած է երեք բաժիններից։
Առաջին բաժինն իր մեջ պարունակում է հակադիր հասկացությունների ցուցակ, որոնց նկտամամբ հարկավոր է ընտրել իր վերաբերմուքը, նախընտրություն տալով այս կամ այն սահմանմանը։ Այս հակադիր սահմանումները իրենց հերթին ընգրկված են երեք ենթախմբերում և նկարագրում են  համատասխան օգտագործելիություն (usability)  դասական հասկացողությունները
 - Գրավչություն - Աաջադրանքի ընդհանուր տպավոոությունը։ Ուսանողը սիրում է կամ չի սիրում այն
 - Հասկանալիություն - Հեշտ է արդյ՞ք հասկանալ առաջադրանքը և ինչպես այն լուծել
 - Խթանում - Արդյո՞ք հետաքրքիր և զվարճալի է լուծել աաջադրանքը։
 - Նորարարություն - Արդյո՞ք կրեատիվ է առաջադրանքը և բավարարում է շահառուի պահանջներին։
Երկրորդ բաժինը պարունակում է Բլումի տաքսոնոմիայի սահմանումները։ Դրանք են՝ հիշելը, հասկանալը, կիրառելը, վերլուծելը, գնահատելը և ստեղծելը։ Այստեղ ուսանողը հնարավորություն ունի իրականացնել ինքնագնահատում նշելով՝ բավ, լավ կամ գերազանց։
Երրորդ բաժնում ուսանողը կատարում է իր գիտելիքների մակարդակի ինքնագնահատում դասելով իրեն որպես սկնակ, միջնակ կամ հմուտ օգտատեր, համապատասխան Բլումի տաքսոնոմիայի  մակարդակների ընդլայնված սահմանումների, որոնք նկարագրում են հսմսպատասխան մակարդակը։
SXD Առաջադրանքի Գնահատման Հարցաշարը դիտելու համար սեղմեք այստեղ  Տվյալ հարցաշարը կազմված է փաթեթի դասավանդման առաջադրանքների թեստավորման և նախագծման համար