SXD Սկզբունքները
Ելնելով այս դատողություներից առաջարկվում է ուսանողի փորձառություն, նախագծման համար կիրառել հետևյալ սկզբունքները, որոնք բխում են ուսուցման փորձա­ռությանը ներկայացված ուսանողների պահանջներից․
1․ SX դիզայնը դա ուսանողով կողմնորոշված նախագծում է,
2․ SX դիզայնը օգնում է հստակեցնել ուսուցման նպատակները, ուսանողի  փորձառությունը և ուսումնական պլանը,
3․ SX դիզայնը օգնում է ճիշտ նախագծել ինչպես ուսուցման փորձառությունը, այնպես էլ պահանջվող առաջադրանքները,
4․ SX դիզայնը հնարավորություն է տալիս ուսանողներին դասակարգել ըստ երեք տիպերի՝ սկսնակներ, միջնակներ և հմուտներ (փորձագետներ),
5․ SX դիզայնի «կերպարները» դրանք ուսանողների տարբեր խմբերից կամ տիպերից ստեղծված ներկայացուցիչներ են, որոնք որոշում են ուսուցման փորձառության հիմնական խնդիրները և տրվող առաջադրանքները։
6․ ուսանողի համար «կերպարը» սահմանվում է տվյալ խմբում, դասարանում կամ ուսումնական հաստատությունում ընգրկված ուսանողներից,
7․ ուսանողի իմացության և հմտության պարբերաբար թեստավորումը պետք է օգտագործվի համապատասխան տիպի ուսանողի համար նախատեսված առաջա­դրանքների բարդության աստիճանը որոշելու համար,
8․ մեկնարկային սելեկցիոն առաջադրանքը տրվում է ուսումնական կիսամյակի սկզբում և նպատակ է հետապնդում ի հայտ բերել տվյալ խմբում սկսնակ, միջնակ և հմուտ ուսանողներին։
9․ առաջադրանքների բարդության մակարդակը պետք է համապատասխանեցվի ուսանողի հմտություներին և իմացությանը, և օպտիմիզացված լինի միջին  հմտությամբ ուսանողների համար,
10․ ուսանողների ուսուցման փորձառության փոփոխման դինամիկան որոշում է առաջադրանքների բարդության փոփոխությունն ուսուցման փորձառության ընթացքում և թեստավորման ցիկլի կրկնման քանակը՝ իտերացիան։