Շրջված ուսուցումը դասավանդման մոդել է, որում դասախոսությունների և ինքնուրույն աշխատանքների հերթականությունը ներկայացված է շրջված ձևով: Շրջված ուսուցումը համընդհանուր օցտացործման մեջ դրվեց 2000թ. կեսերին:  Այս մոդելը մշակվել է քիմիայի ուսուցիչներ Ջոնատան Բերգմանի և Աարոն Սամսի (Jonathan Bergmann) Aaron Sams) ու Խան Ակադեմիայի (Khan Academy) հիմնադիր Սալման Խանի ( Salman Khan) կողմից: Սակայն  1990-ական թվականներին Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Էրիկ  Մազուրը ( Eric Mazur) արդեն մշակել էր ինտերակտիվ դասավանդման իր մոդելը (Peer instruction): Նա նախօրոք ուսանողներին տրամադրում էր դասախոսությունները, դասի ժամանակ ուսանողներին առաջարկում էր մի շարք հարցեր և թեստեր: Նրանք երեք-չորս անձից  բաղկացած խմբերում քննարկում էին պատասխանների բազմաթիվ տարբերակներ: Արդյունքում դասի ժամանակ ուսանողը ձեռք էր բերում խորը ճանաչողական մտածողություն (deeper cognitive thinking): Էրիկ Մազուրը այդ մոտեցումը անվանել էր «Ճիշտ ժամանակին ուսուցումե: Այս մոդելը հետագայում ընդլայնվեց՝ ներառելով տեխնոլոգիական տարրեր:
«Քոլեջներում դասավանդում և ուսումնառություն 2000թ.միջազգային կոնֆերանսում ներկայացվել էր «Շրջված դասարանե մոդելի շնորհանդեսը: Այստեղ Կատրին Բեկերը ներկայացրեց վեբ տեխնոլոգիաների կարևորությունը շրջված ուսուցման մեջ և արժեվորեց ուսուցման կառավարման համակարգերը (Learning Management Systems), որպես անհրաժեշտ գործիք դասավանդման նյութը նախքան դասապրոցեսի սկսելը ուսանողին հասցնելու համար: Այս մեթոդով դասախոսի դերը փոխվում է` որպես միջնորդի, մարզչի կամ ուղղորդողի (Guide on the side): Հետագա ուսումնասիրությունները կենտրոնացվել էին Շրջված դասարան հասկացության վրա, որտեղ անհատական խորհրդատվությունը և մենտորինգը նորմա է: 
Շրջված ուսուցման ընթացքում դասավանդումը խմբային ուսուցման դաշտից տեղափոխվում է դեպի անհատական ուսուցման դաշտ և արդյունքում փոխակերպվում է դինամիկ, ինտերակտիվ միջավայրի, որտեղ դասավանդողը ուղղորդում է ուսանողներին և զբաղվում է հիմնականում ստեղծագործական խնդիրներով: Տանը ուսանողները դիտում են առաջարկված կարճ տեսահոլովակներ և դասախոսություններ, այն ժամանակ, երբ լսարանում հատկացվում  է ժամանակ առաջադրանքների կատարման, նախագծերի քննարկման և բանավեճերի համար։ Տեսադասախոսությունները շրջված ուսուցման առանցքային բաղադրիչն են և նման դասախոսությունները ներկայումս ստեղծվում են դասախոսների կողմից, տեղադրվում են համացանցում կամ պահվում են որևէ առցանց արխիվներում։ Ուսումնական տեսանյութերի մատչելիությունը այսօր այնքան է տարածվել, որ թույլ է տալիս այն համարել շրջված ուսուցման անբաժանելի մասը։ 
Շրջված ուսուցումե հասկացությունը հենվում է այնպիսի գաղափարների վրա, ինչպիսիք են ակտիվ ուսուցումը, ուսանողների ներգրավումը ընդհանուր գործունեության մեջ և համակցված ուսուցման համակարգը։ Շրջված դասարանի (Flipped Classroom) արժեքը կայանում է նրանում, որ հնարավոր է դառնում օգտագործել ուսումնառության ժամանակը խմբակային պարապմունքների համար, որտեղ ուսանողները կարող են քննարկել դասախոսությունների բովանդակությունը, ստուգել իրենց գիտելիքները և գործնականորեն համագործակցել միմյանց հետ: Դասընթացների ընթացքում  դասախոսը հանդես է գալիս,  որպես խորհրդատու, խրախուսելով ուսանողների ինքնուրույն հետազոտական և համատեղ աշխատանքը:
Շրջված ուսուցման դասընթացի կառուցվածքը ձևավորվում է նախապես ձայնագրված դասախոսություններով և անմիջապես լսարանում նրանց քննարկման հնարավորություններով։ Մեկ մոդուլում ուսանողները կարող են դիտել մի քանի տեսանյութեր՝ յուրաքանչյուրը 5-7 րոպե։ Առցանց հարցումները կամ հանձնարարությունները կարող են ընդհատվել անցած նյութերի յուրացումը ստուգելու նպատակով։ Հարցումների անմիջական արձագանքը և տեսանյութերի կրկնակի դիտման հնարավորությունը օգնում են պարզել անհասկանալի պահերը: 
Հանդիսանալով մասնակցող մասնագետ լսարանում, դաավանդողը կարող է առաջարկել տարբեր մոտեցումներ, ճշտել բովանդակությունը և հետևել առաջընթացին: Նա կարող է կազմակերպել ուսանողների համար հատուկ աշխատանքային խումբ, նշված խնդիրը լուծելու համար, որում ներառվում են մի քանի ուսանող: Քանի որ նման մոտեցումը պահանջում է գլոբալ փոփոխություններ, շատերը նախընտրում են կիրառել շրջված ուսուցման մոդելի միայն որոշ տարրեր կամ օգտագործել մի քանի շրջված դասեր ողջ դասընթացի համար:
Այսօր մեծ թվով համալսարաններ բարձրագույն կրթության ոլորտում սկսում են օգտագործել շրջված ուսուցման մոդելը։ Կարճ ուսումնական տեսանյութերը ուսանողներին հնարավորություն են տալիս շարժվել իրենց համար հարմար տեմպով, վերանայելով կարևոր բաժինները և շրջանցելով իրենց հասկանալի թեմաները։ Այս ամենը նպաստում է նրան, որ ուսանողները գալիս են դասի պատրաստված՝ օգտագործելով առաջադրված թեմաները և կատարելով ստեղծագործական նախագծերը այլ ուսանողների հետ համատեղ: Խառը և շրջված ծրագրերի ուսուցման դեպքում դասընթացի ժամանակը օգտագործվում է բաց քննարկումների, հրավիրյալ դասախոսների ելույթների կամ գործնական խնդիրների լուծման համար:
Ավանդական դասախոսությունների ընթացքում ուսանողները հաճախ փորձում են ըմբռնել նյութը տեղում, սակայն նրանք չունեն հնարավորություն ետ ու առաջ տալու դասախոսությունը, հետևաբար նրանք կարող են բաց թողնել կարևոր կետեր: Իսկ տեսանյութերի օգտագործումը թույլ է տալիս ուսանողներին լիովին վերահսկել դասախոսությունների ընթացքը: Այս մեթոդով ուսուցումը հատուկ նշանակություն ունի որոշակի ֆիզիկական սահմանափակումներ ունեցող ուսանողների համար։ Նյութի քննարկման համար ժամանակ հատկացնելով դասախոսները հնարավորություն են ստանում գտնել նյութի ընկալման սխալները։ Շրջված ուսուցման մոդելի կիրառման դեպքում հեշտ է սխալներ կատարելը, թեպետ գաղափարը պարզ է: Տեսանյութերի ձայնագրումը մեծ ջանքեր ու ժամանակ է պահանջում: Ինքնուրույն և արտալսարանային ուսուցման նյութերը պետք է փոխկապակցված լինեն կազմելով մեկ ամբողջություն, որպեսզի ուսանողները հեշտ ընկալեն մոդելի սկզբունքը և նախապատրաստվեն դասին:
Այսպիսով շրջված ուսուցումը ենթադրում է դասախոսների դերի փոփոխություն, որոնք հանձնում են իրենց առաջատար դիրքերը ի օգուտ ուսանողների հետ ավելի սերտ համագործակցության և ուսումնական գործընթացում համատեղ ներդրման: Հարակից փոփոխությունները շոշափում են նաև ուսանողների դերը, որոնցից շատերը սովոր են լինել պասիվ մասնակիցներ ուսուցման գործընթացում, որը մատուցվում է նրանց պատրաստի տեսքով: Շրջված մոդելը ուսուցման պատասխանատվությունը տեղափոխում է ուսանողների վրա, խթանելով նրանց ակտիվությունը: Գործունեությունը կարող է առաջնորդվել ուսանողների կողմից և նրանց շփումը կդառնա գործընթացի որոշիչ շարժիչ ուժը:
Դասական դասավանդումից շրջված ուսուցմանը անցնելու համար անհրաժեշտ է՝
ուսանողների համար մշակել հեղինակային նյութեր տեսանյութերի տեսքով, որոնցով նրանք կարող են սովորել և ընկալել առաջադրած թեման:սահամանել հստակ ժամկետներ առաջադրանքների կատարման համար, առանց փոփոխման հնարավորության տրամադրել մուտքը դեպի թվային նյութեր այն ուսանողների համար, ովքեր ապահովված չեն ինտերնետային կապով։ Շրջված ուսուցման մոդելը զարգացնելու նպատակով իրականացնել հարցադրումներ և վերլուծել պատասխանները:
Շրջված ուսուցման մոդելի լայն կիրառումը կնպաստի նոր սարքավորումների ձեռքբերմանը դասավանդմանը աջակցելու համար: Մասնավորապես, հզոր բջջային սարքերի շարունակական զարգացումը առաջարկում է հարուստ կրթական ռեսուրսներ և հնարա-վորությունների լայն ընտրություն՝ օգտագործելու դրանք հարմար վայրում և հարմար ժամանակ: Տվյալ ուսուցման մոդելի ընդունումը, որոշակի մակարդակում կպահանջի նոր տարածքներ լսարաններում, որպեսզի հնարավոր լինի պահպանել ակտիվ գործունեության և համատեղ աշխատանքի հնարավորությունները: