SXD առաջադրանքների տրման գործընթացը և գնահատման մոդելը
SX դիզայնում ուսումնական գործընթացում ընկած է առանց գնահատակաների ուսուցումը, որը հնարավոություն է տալիս խուսափել սովորողների և դասախոսների միջև ստեղծվող ստրեսային իրավիճակները և մոտիվացնել ուսանողներին ոչ թե բարձր գնահատականով այլ նրա անձնական գիտելիքների պաշարի հարստացումամբ 
Սռաջարկվող մոդելում գնահատվում են կատարված առաջադրանքների քանակը, որի վերջնաարդյունքը ձևավորում է նրա գիտելիքների մակարդակը և ունակությունները։ Ուսուցման գործընթացի վերջնաարդյունքում սովորողնորը բաշխվում են համապատասխանաբար երեք խմբերում՝ սկսնակ, միջնակ և հմուտ, որը և արտահայտում է նրանց ունակությունների և հմտությունների մակարդակը։ Ուսուցման գերծընթացը սկսում է Մեկնարկային Սելեկցիոն Առաջադրանքով, որը իրենից նարկայացնում է եռամոդուլ առաջադրանք և պարունակում է տարբեր բարդությամբ երեք առաջադրանքներ։ Ուսանողների բաշխումը ըստ խմբերի որոշվում է կատարված առաադրանքների քանակով՝
Խումբ Ա – 3 կատարված առաջադրանք
Խումբ Բ – 2 կատարված առաջադրանք
Խումբ Գ – 1 կատարված առաջադրանք
Յուրաքանյուր հաջորդող ամեն փուլում ամեն խմբին առանձին տրվում են այդ խմբին համապատասխանող բարդությամբ առաջադրանք։ Երկու իրար հաջորդող առաջադրանքների կատարումը հնարավորություն է տալիս տվյալ ուսանողին բարձրանալ հաջորդ խումբ։ Մեկ առաջադրանքի կատարման դեպքում ուսանողը պահապանում է իր տեղը այդ խմբում, իսկ առաջադրանքների չկատարման դեպքում ավտոմատ իջնում է ցածր մակարդակ։ Փուլերի մաքսիմալ քանակը կարող է որոշվել ըստ դասավանդողի հայեցողության, որը և որոշում է ուսանողներին տրվող խմբից խումբ անցումների քանակը։ Բոլոր առաջադրանքների կատարման ավարտին տվյալ խմբին ուսանողի պատկանելությունը կսահմանի նրան, որպես սկսնակ, միջնակ կամ հմուտ, որը գոյություն ունեցող գնահատման համակարգում կհամապատասխանի բավարար, լավ կամ գերացանց գնահատականին։

SXD Գնահատման Մոդելը

8-20  միավորներով գնահատման համակարգի համար տոկոսային չափանիշները 
Տարբեր խմբերում գնտվող ուսանողների կատարված առաջադրանքների արդյունավետության տոկոսը կարող է ներկայացնել տվյալ գնահատման չափանիշներին համապատասխան։ Եթե, օրինակ «Ա խմբում» կատարվում է գնահատում 18-20 տիրույթում, տոկոսային չափանիշները կարող են ներկայցվեն հետևյալ ձևով՝
«Ա խմբում» կատարված բոլոր առաջադրանքների քանակը՝  100% - 20 գնահատական
«Ա խմբում» կատարված բոլոր առաջադրանքների քանակը՝   90% - 19 գնահատական
«Ա խմբում» կատարված բոլոր առաջադրանքների քանակը՝   80% - 18 գնահատական
«Բ խմբում» կատարված բոլոր առաջադրանքների առավելագույն տոկոսը կարող է կազմել 70% - 17 գնահատական
«Գ խմբում» կատարված բոլոր առաջադրանքների նվազագույն տոկոսը կարող է կազմել 30% - 8 գնահատական

Հինգ միավորով գնահատման համակարգի համար տոկոսային չափանիշները 
«Ա խմբում» կատարված բոլոր առաջադրանքների քանակը՝  100-80 % - 5 գնահատական
«Բ խմբում» կատարված բոլոր առաջադրանքների քանակը՝   80-70 % - 4 գնահատական
«Գ խմբում» կատարված բոլոր առաջադրանքների քանակը՝   70-30 % - 3 գնահատական